ՀԲՃ․ «Լիդիանի» պահնորդները հանել են Ամուլսարի պահապանների վագոն-տնակները, պետք է մոբիլիզացվել 4 օգոստոսի 2020 - 10:56 AMT PanARMENIAN.Net - «Լիդիան Արմենիայի» վարձած նոր պահնորդական ծառայությունն Ամուլսարի պահապանների վագոն-տնակները հանել է իրենց տեղից ու փոխարենը դրել իրենցը, հայտարարել են Հայկական բնապահպանական ճակատից՝ նշելով, որ այդ քայլը խաղաղ դիմադրության իրավունքի նկատմամբ անընդունելի ոտնձգություն է և իրենք մոբիլիզացիա են ակնկալում։ «Լիդիան Արմենիան» Ամուլսարի ոսկու հանքի շահագործման հնարավորություն ունեցող ընկերությունն է։ Հանքի շահագործումն այժմ կասեցված է բնապահպանների ցույցերի ու բողոքների պատճառով։ 2018-ից այնտեղ ակտիվիստները փակել են հանք տանող ճանապարհն ու պահանջում են դադարեցնել դրա ահագորոծումը, քանի որ տարածքն էկոլոգիական վտանգի տակ է հայտնվում։ Ըստ բնապահպանների՝ ոստիկանության պաշտոնական տվյալների համաձայն՝ այդ վագոն-տնակները չէին գտնվում մասնավոր ընկերության տարածքում: «Հիմա ամբողջ Հայաստանից մոբիլիզացիա է անհրաժեշտ: Խնդրում ենք, հրատապ եկեք Գնդեվազ գյուղի մոտի Ամուլսարի II դիմադրական կետի մոտ: Մեր ներկայությունը կարող է բառի բուն իմաստով կյանքեր փրկել: Խաղաղ, ոչ բռնի պայքարի շնորհիվ այս խնդիրը վերջապես պետք է դրական հանգուցալուծում ստանա: Պետք է կանխել որևէ բռնության հնարավորություն։ Սա վճռորոշ պահ է»,- ասվում է հայտարարության մեջ։ Բնապահպանները կոչ են արել գնալ Երևանում ՀՀ կառավարության, Շրջակա միջավայրի նախարարության, ԱԺ-ի շենքերի մոտ և «պահանջել, որ ձեռքերը ծալած չնստեն»: «Պատգամավորներն այսօր պիտի լինեն այնտեղ և պաշտպանեն քաղաքացիների անվտանգությունը: Լիդիանի ունեցած ՇՄԱԳ թույլտվությունը պետք է, վերջապես, ուժը կորցրած ճանաչվի առնվազն վերջին երեք տարվա ընթացքում հաստատված աղաղակող բազմաթիվ փաստերի հիման վրա»,- նշվում է հայտարարության մեջ։ Ամուլսարի հանքի շահագործման շուրջ չդադարող քննարկումները հատկապես սրվել են 2019-ի օգոստոսից։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ ժամանակ հայտարարել էր, որ հանքի չշահագործման որևէ իրավական հիմք չկա։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում |