Սնունդ, ջուր, դեղորայք, որոշներին՝ ՀՀ վերադարձի հնարավորություն․ Բեյրութում հայերի կարիքները գնահատվել են 6 օգոստոսի 2020 - 10:53 AMT PanARMENIAN.Net - Բեյրութում հայ համայնքը կարիք ունի դեղորայքի տրամադրման կամ գնման (հատկապես՝ քրոնիկական հիվանդություն ունեցողների համար), առաջնային անհրաժեշտության սննդի և ջրի, հայաշատ թաղամասերում բնակարանների, խանութների, եկեղեցիների, հանրային կենտրոնների վերանորոգման ֆինանսական աջակցության, հայրենադարձվել ցանկացողների վերադարձի գործընթացին աջակցման, հայտարարել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնականտար Զարեհ Սինանյանը։ Օգոստոսի 4-ի երեկոյան Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում ուժեղ պայթյուն է որոտացել։ Այն այնքան ուժգին էր, որ լսվել է քաղաքից 20 կմ հեռավորության վրա։ Քաղաքում մեծ ավերածություններ կան, վնասվել է ՀՀ դեսպանության շենքը, տուժել է նաև հայկական թաղամասը։ Վնասներ է կրել նաև Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը։ Հայերի շրջանում ևս կան զոհեր և վիրավորներ։ Սինանյանը հայտնել է, որ կապի մեջ են համայնքի ներկայացուցիչների և Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանի հետ։ «Համայնքային ներկայացուցիչները երկրորդային կարիք են մատնանշել համայնքին հոգեբանական աջակցության տրամադրումը: Համայնքային գործիչներն ընդգծել են նաև, որ իրենք ևս անցկացնում են կարիքների գնահատում, և վերջնական վերլուծության համար անհրաժեշտ է որոշ ժամանակ»,-հայտնել է Սինանյանը՝ հավելելով, որ այժմ ջանքերն ուղղված են իրավիճակը ճիշտ գնահատելուն, ինչը թույլ կտա աջակցությունը դարձնել ավելի թիրախային: Սինանյանը հայտնել է նաև, որ օգոստոսի 5-ի երեկոյի ընդհուպ մինչև 11 հայ զոհ, մի քանի տասնյակ վիրավորներ կան, թվերը, սակայն, վերջնական չեն: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում Ռուբեն Վարդանյանի ուղերձը «Ավրորային»․ Ավելի, քան երբևէ, համոզված եմ` արժեքներն ու սկզբունքներն ավելի կարևոր են, քան նույնիսկ կյանքը «Արցախ տեղափոխվելու որոշումս կայացրեցի «Ավրորա»-ի հերոսների շնորհիվ»,–նշել է նաև Բաքվի բանտից ուղարկված ուղերձում |