Արցախում կորոնավիրուսի 2 նոր դեպք կա 8 օգոստոսի 2020 - 11:51 AMT PanARMENIAN.Net - Արցախում կորոնավիրուսային հիվանդության 2 նոր դեպք է գրանցվել: Վարակը հաստատվել է Ասկերանի շրջանի Այգեստանի համայնքի 2 կոնտակտավորի մոտ, տեղեկացնում է ԱՀ առողջապահության նախարարությունը։ Միևնույն ժամանակ, Covid-19-ի ախտորոշմամբ 12 հիվանդ ապաքինվել և լքել մեկուսացման վայրը: Այսպիսով, ընդհանուր առմամբ, կորոնավիրուսով վարակը հաստատվել է 250 մարդու մոտ, որից 213-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 36, ընդհանուր մեկուսացված է 64 քաղաքացի: Թեստավորումների նպատակով 156 նմուշառում է իրականացվել: Համաճարակի բռնկումից ի վեր կատարվել է 6838 փորձանմուշի հետազոտություն: Օգոստոսի 7-ին և 6-ին Արցախում կորոնավիրուսով վարակի նոր դեպքեր չէին հայտնաբերվել։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հավանություն է տվել պարետի առաջարկությունը, ըստ որի` հաշվի առնելով կորոնավիրուսով վարակի նոր դեպքերի բացակայությունը, առաջիկա օրերին կվերանայվի սահմանափակ թվով մարդկանց մասնակցությամբ հանրային միջոցառումների անցկացման կարգը՝ 20-ի փոխարեն թույլատրելով մինչև 60 անձի ներկայությունը: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Փաստաբան․ Սուրեն Պետրոսյանին մեղադրանք չի առաջադրվել՝ պետք է որ ազատ արձակվի Լրանում է Պետրոսյանի ձերբակալման 72 ժամը Սանոսյանն ու Կոպիրկինը քննարկել են ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման հարցը Քննարկվել են նաև ենթակառուցվածքների զարգացման հարցեր Փակվել է Աղդամի ռուս–թուրքական մշտադիտարկման կենտրոնը Կենտրոնը բացվել էր 2021–ի հունվարի 30-ին Թուրքիայի և ՌԴ-ի միջև ստորագրված հուշագրի հիման վրա ԱԳՆ․ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման մասին կտեղեկացվի պայմանավորվածության դեպքում Բադալյանն ասել է, որ ՀՀ–ն կողմ է այն հարթակներին, որոնք իրապես միտված են հարատև խաղաղության հասնելուն |