Մինսկում ուժայինները ծեծել են ՀՀ քաղաքացու

Մինսկում ուժայինները ծեծել են ՀՀ քաղաքացու

PanARMENIAN.Net - Մինսկում ընթացող բողոքի ակցիաների ժամանակ ուժայինները ձերբակալել են ՀՀ քաղաքացի Վարդան Գրիգորյանին, տղամարդու հանդեպ բռնություն է կիրառվել, փոխանցում է Sputnik Armenia-ն։

Արդյունքում նա հայտնվել է Մինսկի Օկրեստինի փողոցում գտնվող քննչական մեկուսարանում։ Այնտեղից, ծեծի ենթարկվելուց հետո, տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց։ Դուրս գրվելով՝ Գրիգորյանը վերադարձել է մեկուսարան՝ փաստաթղթերը վերցնելու։ Նրա դեմքին և մեջքին մահակի հարվածների հետքեր են եղել։

Զանգվածային ցույցերի ընթացքում ձերբակալվածը հայտարարել է, որ ցույցերին չի մասնակցել, պարզապես այդ պահին փողոցում է եղել։ Գրիգորյանը նշել է, որ ինքը Բելառուս է եկել քաղաքական ապաստան խնդրելու։

Բելառուսում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից հետո ԿԸՀ-ն հայտարարել է, որ գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավաքել է ձայների 80.23%-ը, իսկ Տիխանովսկայան՝ 9.9%։ Նախագահական ընտրությունների ավարտից հետո երկրում հակակառավարական ցույցեր են անցկացվում, որոնք ուղեկցվում են ոստիկանության կողմից բռնի ուժի կիրառմամբ։ Հայտնի է, որ մի քանի օրում ամենաքիչը 6000 մարդ է բերման ենթարկվել և ձերբակալվել։

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---