Արցախում կորոնավիրուսով վարակի 1 նոր դեպք է հաստատվել

Արցախում կորոնավիրուսով վարակի 1 նոր դեպք է հաստատվել

PanARMENIAN.Net - Արցախում կորոնավիրուսով վարակի (Covid-19) 1 նոր դեպք է հաստատվել, տեղեկացնում է ԱՀ առողջապահության նախարարությունը։

Վարակակիրը Ստեփանակերտի բնակիչ է, նախկինում հաստատված օջախի կոնտակտավոր:

Առողջացել է 7 քաղաքացի:

Ըդնհանուր առմամբ, Covid-19-ը ախտորոշվել է 252 մարդու մոտ, որից 243-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 8, ընդհանուր մեկուսացված է 26 քաղաքացի:

Թեստավորումների նպատակով 101 նմուշառում է իրականացվել: Համաճարակի բռնկումից ի վեր կատարվել է 7 813 փորձանմուշի հետազոտություն:

Արցախի պարետ Ժիրայր Միրզոյանի որոշմամբ՝ Արցախի քաղաքացիություն չունեցող անձինք, այդ թվում նաև ՀՀ քաղաքացիները, օգոստոսի 12-ից սկսած ԱՀ այցելելու համար այլևս ստիպված չեն լինի պարետից թույլտվություն ստանալ, սակայն սահմանին պետք է ներկայացնեն վերջին 3 օրվա ընթացքում կատարված ՊՇՌ թեստի բացասական պատասխանը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---