ԱՄՆ-ն ևս $1․4 մլն է հատկացրել ՀՀ-ում Covid-19-ի դեմ պայքարին![]() 24 օգոստոսի 2020 - 13:37 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ կառավարությունը, Պետդեպարտամենտի և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով, լրացուցիչ $1,436,000 է հատկացրել Հայաստանին՝ Covid-19-ի դեմ պայքարի համար։ ԱՄՆ ՄԶԳ-ն $1 մլն-ի օժանդակությամբ կաջակցի գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներին տնտեսապես վերականգնվել համավարակից և հարմարեցնել կարիքները hետկորոնավիրուսային աշխարհի իրողություններին: Պետդեպարտամենտի կողմից տրամադրվող հավելյալ $436,000 կհատկացվի այն խոցելի միգրանտների կարիքների բավարարմանը, որոնք համավարակի պատճառով չեն կարողանում վերադառնալ իրենց մշտական բնակավայր։ Այս օժանդակության շնորհիվ նրանք կունենան կացարան, մթերք, ինչպես նաև հնարավորություն՝ օգտվելու բժշկական և սոցիալական ծառայություններից։ Ընդհանուր առմամբ, ԱՄՆ կառավարությունը Հայաստանին մոտ $4 մլն-ի հրատապ օգնություն է տրամադրել 2020-ին: Covid-19 համավարակի դեմ պայքարին տրամադրված աջակցությունից բացի, անցած 20 տարվա ընթացքում Միացյալ Նահանգները Հայաստանում ներդրել է ավելի քան $1․57 մլրդ, որից մոտ 106 մլն-ը՝ առողջապահության ոլորտում: ԱՄՆ-ն տրամադրում է կենսական անհրաժեշտության աջակցություն՝ գործակցելով ՀՀ կառավարության, միջազգային մարդասիրական գործընկերների և այլ շահագրգիռ կողմերի հետ՝ բացահայտելու ներդրումի կարիք ունեցող ոլորտները՝ ըստ առաջնահերթության։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |