Վրացահայ նկարչի կտավը՝ Google-ի վիրտուալ հարթակում![]() 28 օգոստոսի 2020 - 12:01 AMT PanARMENIAN.Net - XIX դարավերջին - XX դարասկզբին Վրաստանում ապրած և ստեղծագործած հայ նկարիչ Հարություն Շամշինովի (Շամշինյան) «Քեհենոբա» (հին վրացական ժողովրդական տոն) կտավը հայտնվել է Google-ի Մշակույթի ինստիտուտի բացառիկ ցուցահանդեսի վիրտուալ հարթակում։ Արվեստասերները կարող են տեսնել «Քեհենոբա» կտավը Zoom In խոշորացված ձևաչափով։ Ըստ Արվեստների պալատի տնօրեն Գեորոգի Կալանդիայի` սա նման առաջին ցուցահանդեսն է Հարավային Կովկասում, քանի որ Google-ի ուշադրության կենտրոնում է հայտնվել Շամշինովի «Քեհենոբան», որը պահվում է Վրաստանի Արվեստների պալատում, գրում է Sputnik Georgia-ն։ «Ազգային թատրոնից մինչև քաղաքական երգիծանք» առցանց ցուցահանդեսը կմնա կայքի մշտական ցուցադրությունում։ Սա վրաց արվեստագետների և Google-ի Մշակույթի ինստիտուտի արդեն 11-րդ համատեղ նախագիծն է։ Առցանց հարթակը հնարավորություն է տալիս վիրտուալ ճանապարհորդություն կատարել դեպի տարբեր ժողովրդների և ժամանակների արվեստի նմուշներ։ Այստեղ հավաքված են մեծ վարպետների գործերի տասնյակ հազարավոր պատճեններ աշխարհի հարյուրավոր թանգարաններից և մասնավոր հավաքածուներից։ Google-ի Մշակույթի ինստիտուտը գլոբալ ինտերակտիվ կրթական առցանց նախագիծ է, որը միավորում է համացանցում ամբողջ քաղաքակրթության մշակութային ժառանգությունը։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |