Պուտինը շնորհավորել է Քոչարյանի ծննդյան օրը

Պուտինը շնորհավորել է Քոչարյանի ծննդյան օրը

PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ երկրորդ նախագհ Ռոբերտ Քոչարյանի հետ և ջերմորեն շնորհավորել նրան ծննդյան օրվա կապակցությամբ, փոխանցում է ՌԴ նախագահի կայքը։

Պուտինը նաև շնորհավորական հեռագիր է ուղարկել Քոչարյանին։

«Ռուսաստանում Ձեզ գիտեն որպես ականավոր պետական գործիչ, որը շատ բան է արել ժամանակակակից Հայաստանի զարգացման համար»,- ասվում է Պուտինի շնորհավորական ուղերձում։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այժմ անցնում է Մարտի 1-ին առնչվող քրգործով։ Նա մեղադրվում է ՀՀ սահմանադրակնա կարգը տապալելու ու խոշոր չափով կաշառք վերցնելու մեջ։ Քոչարյանն ազատ է արձակվել 2020-ի հունիսին՝ 2 մլրդ դրամ գրավի դիմաց։ Քոչարյանն ու Պուտինն անձնական մտերիմ հարաբերություններ ունեն։ 2018-ին Քոչարյանը հայտնել էր, որ իրենց շփումը շարունակում է նաև իր պաշտոնավարումից հետո։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---