Նախագիծ․ Մինչև 5 տ բեռնատար էլեկտրամոբիլների ներմուծումն ԱԱՀ-ից ազատել

Նախագիծ․ Մինչև 5 տ բեռնատար էլեկտրամոբիլների ներմուծումն ԱԱՀ-ից ազատել

PanARMENIAN.Net - Շրջակա միջավայրի նախարարությունն առաջարկում է ավելացված արժեքի հարկից (ԱԱՀ) ազատել մինչև 5տ զանգվածով բեռնատար էլեկտրամոբիլների ներմուծումը։

Ըստ նախարարության՝ նման նախագիծն անհրաժեշտություն է՝ հաշվի առնելով բեռնատարների վնասակար արտանետումներից օդի աղտոտման նվազեցման հարցի կարևորությունը և էլեկտրամոբիլների հանդեպ մեծ հետաքրքրությունը:

2019-ի հուլիսի 1-ից ավելացված արժեքի հարկից ազատվում են էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծումը և օտարումը (մարդատար տրանսպորտային միջոցների, մոտոցիկլների և մոպեդների): Ըստ ՇՄՆ-ի` այդ փոփոխությամբ նպաստավոր պայմաններ են ստեղծվել երկրում էլեկտրական շարժիչով բեռնատար տրանսպորտային միջոցների ձեռքբերումն ու կիրառումը խթանելու, մթնոլորտային օդի աղտոտվածության նվազեցման համար։

Նախարարությունից նշում են, որ էլեկտրական շարժիչով բեռնատար տրանսպորտային միջոցների քանակի ավելացումն ուղղակիորեն կխթանի նաև հանրապետությունում գիշերային ժամերին էլեկտրաէներգիայի սպառումը, քանի որ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների լիցքավորումը մեծամասամբ իրականացվում է գիշերային ժամերին։

Ըստ ՇՄՆ-ի՝ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների քանակի զգալի աճը կնպաստի նաև դրանց շահագործման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների (լիցքավորման կայաններ, վերանորոգման կետեր և այլն) զարգացմանը։

Մինչև 2022 թվականի հունվարի 1-ը բացառապես էլեկտրական շարժիչով ավտոմեքենայի, մոտոցիկլետի ու հեծանվի ներմուծումը և օտարումն ազատված են ԱԱՀ-ից` ըստ ՀՀ հարկային օրենսգրքի: 2020 թվականից բացառապես էլեկտրական շարժիչով ավտոմեքենաների համար շարունակվելու է գանձվել նաև բնապահպանական հարկ: Մոտոցիկլետի և հեծանվի համար բնապահպանական հարկ սահմանված չէ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---