Ալկոհոլային թունավորումից մահվան դեպքերը հասել են 18-ի, 4 անձ կուրացել է

Ալկոհոլային թունավորումից մահվան դեպքերը հասել են 18-ի, 4 անձ կուրացել է

PanARMENIAN.Net - Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ-ում արձանագրվել է ալկոհոլային թունավորման 46 դեպք (մեթանոլ), որից 18-ը՝ մահվան ելքով, հայտնում է առողջապահության նախարարությունը:

Դեպքերից 29-ն արձանագրվել է Արմավիրի մարզում՝ 10 մահվան ելքով, 15-ը՝ Երևանում՝ 7-ը մահվան ելքով, 2-ը Կոտայքի մարզում՝ 1 մահվան ելքով:

Նշված ժամանակահատվածում տարբեր բժշկական կազմակերպություններում բուժում է ստացել 28 տուժած, որից 22-ը բուժում ստանալուց հետո դուրս է գրվել՝ 4-ը կուրացած:

Դեռևս շարունակում է բուժում ստանալ 5 պացիենտ, որից 2-ը՝ «Արմենիա» ԲԿ-ում (1 պացիենտ ծայրահեղ ծանր վիճակում, 1-ը՝ բավարար (կուրություն), 1-ը՝ Էրեբունի ԲԿ-ում (ծայրահեղ ծանր վիճակում (կուրություն), 1-ը՝ Թիվ 1 համալսարանական հիվանդանոցում (ծայրահեղ ծանր վիճակում), 1-ը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում (ծանր վիճակում):

Արձանագրված դեպքերից 28-ի դեպքւմ օգտագործվել է օղի, որը գնել են Արմավիր քաղաքի բնակիչ Աշոտ Հովսեփյանից, որն իր հերթին այն գնել է Ջանֆիդա գյուղի բնակչից, 9-ը՝ օգտագործել են տարբեր դեղատներից գնված բժշկական սպիրտ, 9-ը՝ տարբեր տեսակի օղի (2-ը Արմավիրի մարզի տնական օղի):

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---