Արցախում կորոնավիրուսի 6 նոր դեպք կա

Արցախում կորոնավիրուսի 6 նոր դեպք կա

PanARMENIAN.Net - Արցախում կորոնավիրուսի (Covid-19) 6 նոր դեպք է հաստատվել, տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Բոլոր վարակակիրները նախկինում հաստատված օջախների շփման շրջանակից են և գտնվում էին մեկուսացման մեջ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 323 մարդու մոտ, որից 283-ը հաղթահարել է այն: Փաստացի բուժում է ստանում 38, ընդհանուր մեկուսացված է 55 քաղաքացի:

Բժիշկները 7 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 5-ինը՝ միջին ծանրության:

Թեստավորումների նպատակով 97 նմուշառում է իրականացվել: Մինչ օրս կատարվել է 12,599 փորձանմուշի հետազոտություն:

Արցախի պարետ և տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանի որոշմամբ՝ երկիր ելումուտքի սահմանափակումները հանվել են։

 Ուշագրավ
Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
---