Ֆրանսիայի ԱԳՆ-ի կոչը՝ դադարեցնել կրակն ու վերսկսել երկխոսությունը

Ֆրանսիայի ԱԳՆ-ի կոչը՝ դադարեցնել կրակն ու վերսկսել երկխոսությունը

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը կոչ է անում դադարեցնել կրակը Ղարաբաղում և վերսկսել երկխոսությունը։ Այդ մասին Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտարարել է Twitter-ի պաշտոնական միկրոբլոգում։

«Ֆրանսիան լրջորեն մտահոգված է լայնածավալ բախումներով Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև տեղեկություններով խաղաղ բնակչության շրջանում զոհերի մասին։ Ֆրանսիան կոչ է անում անհապաղ դադարեցնել բախումներն ու վերսկսել երկխոսությունը»,-ասվում է հայտարարության մեջ։

Ռուսաստանի ԱԳՆ-ն ևս հայտարարություն է տարածել՝ կոչ անելով անհապաղ դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղում։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հայկական կողմը խոցել է հակառակորդի երկու ուղղաթիռ, 3 տանկ, 4 անօդաչու թռչող սարք, որոնցից 1-ը՝ Տավուշում։ Արցախում երկու քաղաքացիական է զոհվել՝ 1 կին և 1 երեխա, կա 2 քաղաքացիական վիրավոր։

ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը հայտնել է, որ սեպտեմբերի 27-ի առավոտյան ադրբեջանական բանակը հրթիռահրետանային նախապատրաստությունից ու ԱԹՍ հարվածներից հետո հարձակման է անցել շփման գծի ամբողջ երկարությամբ: Այս պահին ՊԲ ստորաբաժանումները, հակառակորդին մեծաթիվ կորուստներ պատճառելով, հաջողությամբ խափանում են նրա ծրագրերը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---