ՀՀ դեսպան․ Թուրքիան մոտ 4000 սիրիացի գրոհային է տեղափոխել Ադրբեջան

ՀՀ դեսպան․ Թուրքիան մոտ 4000 սիրիացի գրոհային է տեղափոխել Ադրբեջան

PanARMENIAN.Net - ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը հայտարարել է, որ Թուրքիան Սիրիայից մոտ 4000 գրոհային է տեղափոխել Ադրբեջան, գրում է ՌԻԱ Նովոստին։

Նա հավելել է, որ այդ ստորաբաժանումներն արդեն մասնակցում են Արցախի դեմ ռազմական գործողություններին։

«Մեր տեղեկություններով՝ վերջին շրջանում Թուրքիան Սիրիայից մոտ 4000 գրոհային է տեղափոխել Ադրբեջան․․․ Նրանց նախապատրաստում են գրոհայինների ճամբարներում»,- ասել է նա։

Տողանյանը հավելել է, որ այդ խմբերի անդամների ազգային պատկանելությունը դժվար է որոշել։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Արցախի ՊԲ-ում սեպտեմբերի 28-ի առավոտվա դրությամբ 31 զոհ կա։ Առաջին օրվա ճշտված տեղեկություններով՝ ադրբեջանական կողմն ունի մոտ 200 մարդկային կորուստ, կորցրել են նաև մոտ 30 զրահատեխնիկա և 20 ԱԹՍ։

Photo. RIA Novosti
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---