Մերկել․ ԼՂ հիմնախնդրի կողմերը պետք է վերադառնան բանակցային սեղանի շուրջ

Մերկել․ ԼՂ հիմնախնդրի կողմերը պետք է վերադառնան բանակցային սեղանի շուրջ

PanARMENIAN.Net - Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հորդորել է Հայաստանին և Ադրբեջանին անհապաղ դադարեցնելն կրակն ու վերադառնալ բանակցային սեղանի շուրջ։

Մերկելը հեռախոսով իրավիճակը քննարկել է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Գերմանիայի կառավարության կայքում տեղադրված հայտարարության համաձայն՝ կանցլերը վերահաստատել է բանակցությունների վերսկման անհրաժեշտությունը Մինսկի խմբի ձևաչափով։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Արցախի զինված ուժերում 84 զոհ կա: ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ Ադրբեջանի կորուստներն անհամեմատելի շատ են։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---