Փաշինյանը Ռոհանիին մանրամասներ է հայտնել ռազմական գործողություններում Թուրքիայի ներգրավման մասին![]() 30 սեպտեմբերի 2020 - 16:10 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետը Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ՝ անդրադառնալով տարածաշրջանում տիրող իրավիճակին և զրուցակցի ուշադրությունը հրավիրելով ռազմական գործողություններում Թուրքիայի անմիջական ներգրավվածության փաստի վրա: Փաշինյանն այդ մասին նաև որոշ մանրամասներ է ներկայացրել: Իրանի նախագահը մտահոգություն է հայտնել իր հարևան երկու պետության միջև առկա լարվածությամբ և շարունակվող ռազմական գործողություններով: Վարչապետ Փաշինյանը շարունակում է հեռախոսազրույցների շարքն օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ: Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |