Արցախի նախագահը՝ Շուշիի հրետակոծված Սբ Ղազանչեցոցի մասին․ Կվերականգնենք 8 հոկտեմբերի 2020 - 16:07 AMT PanARMENIAN.Net - Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին ևս թիրախ դարձավ ահաբեկիչների կողմից, ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։ «Վանդալիզմի այս դրսևորումը դեմ է մարդկության և Աստծո օրենքներին: Կվերականգնենք», - գրել է Արայիկ Հարությունյանը։ Հոկտեմբերի 8-ին հրետակոծությունից վնասվել էր Շուշիի Սբ Ղազանչեցոց եկեղեցին։ Սբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Եկեղեցին Շուշիի մայր տաճարն է, կառուցված 1868-1887 թթ.։ Գանձասարից հետո Արցախի երկրորդ կարևորագույն հոգևոր կենտրոնն է։ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ այստեղ էր գտնվում ադրբեջանցիների «ԳՐԱԴ» հրթիռային համակարգի պահեստը։ Շուշիի ազատագրումից հետո տաճարն ամբողջովին վերանորոգվել էր և գործում էր՝ սկսած 1998 թվականից։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։
Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |