ՄԻՊ․ Սբ Ղազանչեցոցի նկուղոմ հարվածի պահին երեխաներ և կանայք կային![]() 8 հոկտեմբերի 2020 - 17:00 AMT PanARMENIAN.Net - Հակառակորդի կողմից հարվածի պահին Շուշիի Սբ Ղազանչեցոցի եկեղեցու նկուղում երեխաներ և կանայք են եղել։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ «Եկեղեցու մերձակայքում չկան ռազմական օբյեկտներ: Հարվածից վնասվել են նաև բնակելի տներ: Դա հաստատում է նաև Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը»,-ասվում է գրառման մեջ։ Նշվում է, որ նման գործողությունները պատերազմական հանցագործությունների և ահաբեկչական գործողությունների մասին են վկայում։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ավելի վաղ գրել էր, որ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին ևս թիրախ դարձավ ահաբեկիչների կողմից։ Հոկտեմբերի 8-ին հրետակոծությունից վնասվել է Շուշիի Սբ Ղազանչեցոց եկեղեցին։ Սբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Եկեղեցին Շուշիի մայր տաճարն է, կառուցված 1868-1887 թթ.։ Գանձասարից հետո Արցախի երկրորդ կարևորագույն հոգևոր կենտրոնն է։ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ այստեղ էր գտնվում ադրբեջանցիների «ԳՐԱԴ» հրթիռային համակարգի պահեստը։ Շուշիի ազատագրումից հետո տաճարն ամբողջովին վերանորոգվել էր և գործում էր՝ սկսած 1998 թվականից։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հրետակոծություններից վիրավորվել են նաև տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |