Իսրայելի հայ համայնք․ Ադրբեջանին զենքի վաճառքը հայերից բացի վնասում է նաև իսրայելցիներին 8 հոկտեմբերի 2020 - 17:56 AMT PanARMENIAN.Net - Իսրայելի հայ համայնքը վրդովված է այդ երկրից՝ Ադրբեջան զենքի մատակարարումների համար, փոխանցում է The Jerusalem Post պարբերականը։ «Խիստ զայրացած ենք Իսրայելի կառավարության վրա՝ Ադրբեջանին զենք վաճառելու պատճառով։ Դա վնաս է հասցնում ոչ միայն հայերին, այլև իսրայելցի ժողովրդին»,- ասել է «Նոյան Տապան» մշակույթի և կրթության հայկական կենտրոնի ղեկավար Դավիթ Գալֆայանը։ Իսրայել-Հայաստան առևտրային պալատի նախագահ Ցվի Կանտորը հայտնել է, որ երկու երկրի միջև առևտրային հարաբերությունները դադարեցված են: Նրա խոսքով՝ Հայաստանում «Իսրայելի նկատմամբ շատ զայրույթ կա», չնայած որ մինչ պատերազմը սովորաբար այդ երկիրը ՀՀ-ում մեծ աջակցություն է վայելել: «Ես խոսում եմ Հայաստանում իմ ընկերների հետ, և նրանք բոլորը մի բան են ասում. «Ինչո՞ւ եք մեզ սպանում»,- ասել է նա։ Հոկտեմբերի 1-ին Հայաստանը խորհրդակցությունների նպատակով հետ է կանչել Իսրայելում դեսպան Արմեն Սմբատյանին։ Արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը հայտարարել էր, որ Հայաստանի համար անընդունելի է Իսրայելի կողմից Ադրբեջանին գերժամանակակից սպառազինության տրամադրումը։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Photo. Reuters Ուշագրավ Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները | Ըստ Քոչարյանի՝ Ադրբեջանի ՊՆ–ն իր ապատեղեկատվություններով ագրեսիայի հիմք չի ստեղծում «Կրակոցներ միշտ կարող են լինել՝ զինվորական է, կարող է, խմել է, մի հատ էլ կրակել է, բայց ոչ մեր կողմից»,–ասել է նա Քոչարյան․ Վիրավորներ եղան, բայց զոհեր չուենցանք, որովհետև ուժային բլոկը հստակ աշխատեց «Մարտի մեկը լրիվ ուրիշ բան էր, սա ուրիշ բան էր»,–ասել է նա ՀԱԿ. Փաշինյանն իր «կղերաֆեոդալական վարկածով» փորձում է կոծկել իր պատասխանատվությունը Նշվում է, որ 1996-ին ԵԱՀԿ-ն ԼՂ հարցով միջազգային իրավունքի տեսակետից պարտադիր կիրառման ուժ ունեցող որևէ որոշում չի ընդունել ԱԽ քարտուղարը կմասնակցի Ուկրաինայի հարցով գագաթնաժողովին Նա կմեկնի Շվեյցարիա, հետո՝ Ֆրանսիա |