Զախարովա․ Քննարկվում է ԼՂ հարցով ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման հնարավորությունը 8 հոկտեմբերի 2020 - 21:12 AMT PanARMENIAN.Net - Մոսկվան քննարկում է ղարաբաղյան կարգավորման հարցով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման կազմակերպման հնարավորությունը, հայտնել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է Region Monitor-ը։ Նա նաև հայտնել է, որ հոկտեմբերի 11-13-ը նախատեսված է Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ՌԴ-ում իր պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ։ Զախարովան նշել է, թե սպասվում է, որ այցը կնպաստի տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանը։ «Ակնհայտ է, որ ուշադրության կենտրոնում լինելու է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում առկա իրավիճակը: Ռուսաստանն ինչպես ազգային մակարդակով, այնպես էլ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, հետևողականորեն ջանքեր է ներդնում` ուղղված կրակի անհապաղ դադարեցմանը և բանակցային գործընթացի վերսկսման համար պայմանների ստեղծմանը»,- ասել է Զախարովան: Նա հիշեցրել է, որ Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերությունները կրում են դաշնակցային բնույթ, աչքի են ընկնում ինտենսիվ երկխոսություններով, ինչպես ամենաբարձր, այնպես էլ մի շարք այլ մակարդակներում: Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |