ՊՆ. Հադրութը գրավելու մասին Ալիևի հայտարարությունը կեղծ է

ՊՆ. Հադրութը գրավելու մասին Ալիևի հայտարարությունը կեղծ է

PanARMENIAN.Net - Կեղծ է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությունը, թե իր երկրի բանակը գրավել է Արցախի Հադրութ քաղաքը։

«Ես հենց հիմա Հադրութում եմ և չգիտես ինչու մենակ հայերի եմ տեսնում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Ալիևի հայտարարությունից հետո ռուսական WarGonzo տելեգրամի ալիքում ռուս լրագրողները լուսանկար են հրապարակել ու նշել, որ քիչ առաջ են Հադրութից վերադարձել և այն Արցախի պաշտպանության բանակի հսկողության տակ է։

Իր հերթին, Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը նույնպես հերքել է Ալիևի «հերթական ցննդաբանությունը»:

«Իրականությունից հեռու է այնքան, որքան ադրբեջանական ահաբեկված զորքը Հադրութից: Այսինքն տասնյակ կիլոմետրեր»,- նշել է նա:

Քիչ անց ՊՆ-ն նաև տեսանյութ է հրապարակել՝ արված րոպեներ առաջ Հադրութում:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---