ԵԱՀԿ ՄԽ համանախագահների նպատակն է սուբստանտիվ բանակցություններից կարգավորման անցնել

ԵԱՀԿ ՄԽ համանախագահների նպատակն է սուբստանտիվ բանակցություններից կարգավորման անցնել

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ողջունել են Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի արտգործնախարարների համատեղ հայտարարությունը՝ հումանիտար նպատակներով հրադադարի վերաբերյալ, և կողմերին կոչ արել լիովին կատարել իրենց ստանձնած պարտավորությունները։

ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրներն են Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Բելառուսը, Ֆինլանդիան, Գերմանիան, Իտալիան, Շվեդիան, Թուրքիան: Ֆրանսիան, Ռուսաստանը և ԱՄՆ-ն համանախագահներն են։

Նշվում է, որ նրանք Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ ակտիվ քննարկում են մահացածների աճյունների և գերիների վերադարձի պայմաններն ու լոգիստիկան։ Համանախագահները հակամարտող կողմերին կոչ են արել անհապաղ տրամադրել անհրաժեշտ բոլոր նյութատեխնիկական և անվտանգային երաշխիքները։

Ըստ հայտարարության՝ համանախագահները շարունակում են ակտիվ գործակցել կողմերի հետ` հրադադարի ռեժիմի կոնկրետ պարամետրերի շուրջ համաձայնության գալու, սուբստանտիվ բանակցություններն ամփոփելու և համաձայնեցված սկզբունքների և ձևաչափի հիման վրա կարգավորման հասնելու շուրջ։

ՀՀ-ն և Ադրբեջանը Մոսկվայում արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ հանդիպմանը պայմանավորվել էին հոկտեմբերի 10-ին ժամը 12։00-ից ԼՂ հակամարտության գոտում հումանիտար նպատակներով կրակի դադարեցման մասին՝ դիակների և գերիների փոխանակման նպատակով։

Հոկտեմբերի 10-ին ժամը 12։00-ին Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումներին կրակի դադարի հրաման էր տրվել, սակայն, ադրբեջանական ստորաբաժանումները 12:05-ին գրոհ են ձեռնարկել «Կարախանբեյլի» կոչվող տեղամասի ուղղությամբ և դիվերսոն մարտեր Հադրութի ուղղությամբ։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---