ԱՀ ՄԻՊ․ Հադրութում դիվերսանտները տանը սպանել են մորն ու հաշմանդությամբ որդուն

ԱՀ ՄԻՊ․ Հադրութում դիվերսանտները տանը սպանել են մորն ու հաշմանդությամբ որդուն

PanARMENIAN.Net - Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը հստակ տեղեկություններ ունի, որ հոկտեմբերի 10-ի առավոտյան ադրբեջանական կողմի դիվերսանտները Հադրութի տներից մեկում սպանել են երկու բնակչի՝ մորն ու նրա հաշմանդամություն ունեցող որդուն:

«Այժմ աշխատանքներ ենք տանում հանգամանքները պարզելու ուղղությամբ և վաղը հանդես կգանք ավելի մանրամասն տվյալներով»,- նշում է Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:

Նա միջազգային հանրությունից պահանջել է այս դեպքն արժանացնել համարժեք արձագանքի և հետամուտ լինել հանցագործներին պատժելու հարցում:

2016-ի Ապրիլյան պատերազմի ժամանակ ադրբեջանցի զինծառայողները մտել էին Թալիշ գյուղ, գնդակահարել 3 տարեց բնակչի, կտրել նրանցից երկուսի ականջները։

ՀՀ-ն և Ադրբեջանը Մոսկվայում արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ հանդիպմանը պայմանավորվել էին հոկտեմբերի 10-ին ժամը 12։00-ից ԼՂ հակամարտության գոտում հումանիտար նպատակներով կրակի դադարեցման մասին՝ դիակների և գերիների փոխանակման նպատակով։

Հոկտեմբերի 10-ին ժամը 12։00-ին Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումներին կրակի դադարի հրաման էր տրվել, սակայն, ադրբեջանական ստորաբաժանումները 12:05-ին գրոհ են ձեռնարկել «Կարախանբեյլի» կոչվող տեղամասի ուղղությամբ և դիվերսոն մարտեր Հադրութի ուղղությամբ։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---