ՊՆ․ Բաքուն հող է պատրաստում խաղաղ բնակավայրերի դեմ ագրեսիայի համար

ՊՆ․ Բաքուն հող է պատրաստում խաղաղ բնակավայրերի դեմ ագրեսիայի համար

PanARMENIAN.Net - Պաշտպանության նախարարությունը հիմնովին հերքում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության՝ Թարթառի շրջանի ուղղությամբ կրակ վարելու Հայաստանին ուղղված մեղադրանքը:

Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Այս բացարձակ սուտ տեղեկատվությամբ ադրբեջանական կողմը հող է նախապատրաստում խաղաղ բնակավայրերի նկատմամբ ագրեսիվ գործողությունների համար»,-ասվում է հայտարարության մեջ։

Ավելի ուշ խոսնակը հավելել է, որ Աղջաբեդի շրջանը կրակի տակ պահելու մասին լուրը ևս կեղծ է: «Հայկական կողմը պահպանում է հումանիտար հրադադարի ռեժիմը և կասեցնում է այն խախտող Ադրբեջանի հարձակողական գործողությունները»,-գրել է նա:

Հոկտեմբերի 13-ի առավոտյան հարավային, հյուսիսային, հյուսիս-արևելյան և արևելյան ուղղություններով հակառակորդը վերսկսվել է հրթիռահրետանային ակտիվ կրակով ուղեկցվող գործողությունները։ Թշնամին հատկապես ակտիվ է ճակատային գծի հյուսիս-արևելյան հատվածում:

ՀՀ-ն ևԱդրբեջանը Մոսկվայում պայմանավորվել էին հոկտեմբերի 10-ին ժամը 12։00-ից ԼՂ գոտում կրակի դադարեցման մասին՝ դիակների և գերիների փոխանակման նպատակով։ Ադրբեջանական կողմը չի կատարել պայմանավորվածությունը՝ հրադադար փաստացի չի պահպանվել, կրակը բոլոր ուղղություններով շարունակվել է։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---