Շոյգուն Թուրքիայի ՊՆ ղեկավարին մտահոգություն է հայտնել ԼՂ ճակատ ահաբեկիչների տեղափոխման մասով

Շոյգուն Թուրքիայի ՊՆ ղեկավարին մտահոգություն է հայտնել ԼՂ ճակատ ահաբեկիչների տեղափոխման մասով

PanARMENIAN.Net - ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ հեռախոսազրույցում իր մտահոգությունն է հայտնել ԼՂ հակամարտության գոտի Մերձավոր Արևելքից ահաբեկչական խմբավորումների գրոհայիններին տեղափոխելու մասին տեղեկություններով։

«ՌԴ ՊՆ-ում առանձնակի տագնապ է առաջացնում ստացվող տեղեկատվությունը մերձավորարևելյան ահաբեկչական խմբավորումների գրոհայիններին ԼՂ հակամարտության գոտի տեղափոխելու մասին»,- ասել են նախարարությունում, գրում է ՏԱՍՍ-ը։

Նշվում է, որ ՌԴ պաշտպանության նախարարությունն ակտիվ մասնակցում է Լեռնային Ղարաբաղում հակամարտության կայունացմանը։ Մասնավորապես, Շոյգուն այդ հարցի շուրջ բանակցել է տարբեր երկրների իր պաշտոնակիցների հետ։

«Այդ աշխատանքի գլխավոր նպատակը մարտական գործողությունների անհապաղ դադարեցումն է Լեռնային Ղարաբաղում և անցումը հակամարտող կողմերի բանակցություններին՝ կարգավորելու իրավիճակը տարածաշրջանում»,- ասել են գերատեսչությունում։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---