Արցախում մոտ 24,000 երեխա զրկված է կրթությունից

Արցախում մոտ 24,000 երեխա զրկված է կրթությունից

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 27-ից Արցախի ավելի քան 24,000 երեխա զրկվել է կրթության իրավունքն իրացնելու հնարավորությունից՝ դպրոց հաճախելուց: Չնայած միջազգային պարտավորություններին՝ Ադրբեջանը շարունակում է միջազգային իրավունքի նորմերով արգելված զինատեսակներից հրետակոծել անգամ կրթական հաստատությունները:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնում է, որ վնասվել է 10-ից ավելի դպրոց, ինչպես նաև մանկապատեզներ և օժանդակ շինություններ:

«Անվտանգ դպրոցների հռչակագրի» սկզբունքները և դրա ուղեցույցները սահմանափակում են դպրոցների և համալսարանների օգտագործումը ռազմական նպատակներով և հորդորում ուժեղացնել կրթության պաշտպանությունը հարձակումներից, ինչպես նաև ապահովել անվտանգ կրթության շարունակականությունը զինված ընդհարումների ընթացքում: ՅՈւՆԵՍԿՕ-ն կոչ է արել ապահովել երեխաների կրթության իրավունքը։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---