ԱՄՆ-ն ՀՀ-ին ու Ադրբեջանին կոչ է արել կատարել հրադադարի պարտավորությունը

ԱՄՆ-ն ՀՀ-ին ու Ադրբեջանին կոչ է արել կատարել հրադադարի պարտավորությունը

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է արել իրականացնել հրադադարի համաձայնության ընթացքում ստանձնած պարտավորությունները և դադարեցնել քաղաքացիական բնակավայրերի թիրախավորումը, որոնցից են Գյանջան ու Ստեփանակերտը։

Թվիթերյան իր միկրոբլոգում այս մասին գրել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն։

Նա նաև ցավակցել է զոհերի համար ու նշել, որ իրենք հավատարիմ են ԼՂ հարցի խաղաղ կարգավորմանը։

ՀՀ-ն և Ադրբեջանը Մոսկվայում պայմանավորվել էին հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ից ԼՂ գոտում կրակի դադարեցման մասին՝ դիակների և գերիների փոխանակման նպատակով։ Ադրբեջանական կողմը չի կատարել պայմանավորվածությունը՝ հրադադար փաստացի չի պահպանվել, կրակը բոլոր ուղղություններով շարունակվում է։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---