Թուրք գրողը՝ Շուշիի եկեղեցում թավջութակահարի կատարման մասին․ Արվեստը՝ փլատակների մեջ

Թուրք գրողը՝ Շուշիի եկեղեցում թավջութակահարի կատարման մասին․ Արվեստը՝ փլատակների մեջ

PanARMENIAN.Net - Թուրքական արմատներով բրիտանացի գրող, «Ստամբուլի բիճը» վեպի հեղինակ Էլիֆ Շաֆաքը թվիթերյան իր էջում տարածել է Ադրբեջանի կողմից ռմբակոծված Շուշիի Սբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում բելգիահայ երաժիշտ Սևակ Ավանեսյանի նվագելու տեսանյութը և այն վերնագրել՝ «Արվեստը՝ փլատակների մեջ»։

Շաֆաքը գրել է, որ իր գրառումը բոլոր նրանց համար է, ովքեր հավատում են խաղաղությանն ու չեն դադարում պաշտպանել այն:

Հոկտեմբերի 8-ին Ադրբեջանը երկու անգամ հարվածել է Շուշիի գլխավոր եկեղեցուն։ Երկրորդ հարվածի ժամանակ եկեղեցում գտնվող երեք ռուսաստանցի լրագրող էր վիրավորվել։

Թավջութակահար Սևակ Ավանեսյանը մեկնել էր Շուշի և ավերված եկեղեցում նվագել Կոմիտասի «Կռունկ» ստեղծագործությունը։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---