Պուտինն Էրդողանի հետ զրույցում մտահոգություն է հայտնել ԼՂ հակամարտության գոտում վարձկանների մասով14 հոկտեմբերի 2020 - 21:21 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը մանրամասն քննարկել են Լեռնային Ղարաբաղում իրավիճակը, հայտնում են Կրեմլից։ Կողմերը կարևորել են հոկտեմբերի 10-ի Մոսկվայում ձեռք բերված հումանիտար հրադադարի իրականացումը: Պուտինն ու Էրդողանը հանդես են եկել քաղաքական գործընթացի ակտիվացման օգտին, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից մշակված սկզբունքների հիման վրա: Ռուսաստանի նախագահը մտահոգություն է հայտնել մերձավորարևելյան տարածաշրջանից հակամարտության գոտի ներգրավված վարձկանների համար։ Հույս է հայտել նաև, որ Թուրքիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկիր, կառուցողական ներդրում կունենա հակամարտության թուլացման գործում։ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում Թուրքիան ակտիվ մասնակցություն ունի։ Թուրքիայի կողմից տարածաշրջան են բերվել սիրիացի վարձկաններ ու կռվում են ադրբեջանական բանակի կազմում, այդ երկիրը նաև ռազմական աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանին։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները |