ԱՀ ՄԻՊ․ Միջազգային կառույցների մեծ մասի խնդիրը մարդու իրավունքների կեղծ պաշտամունքն է

ԱՀ ՄԻՊ․ Միջազգային կառույցների մեծ մասի խնդիրը մարդու իրավունքների կեղծ պաշտամունքն է

PanARMENIAN.Net - Միջազգային կառույցների մեծ մասի գլխավոր խնդիրը մարդու իրավունքների կեղծ պաշտամունքն է։ Այդ մասին ֆեսյբուքյան իր էջում գրել է Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։

«Բոլորը խոսում են մարդու իրավունքների համընդհանրության սկզբունքի մասին, ըստ քաղաքական նպատակահարմարության աղմուկ են բարձրացնում նույնիսկ փոքրիկ դեպքերից, իսկ երբ չճանաչված պետության բնակիչները դաժանաբար սպանվում են կամ վիրավորվում, կամ կորցնում ու լքում իրենց տները, ոչ միայն պաշտոնական ու հասցեական արձագանքներ չկան, այլև պարզ մարդկային ցավակցություններն են խտրական կերպով կիրառում: Արդյո՞ք Արցախում սպանված կամ վիրավորված քաղաքացիական անձը նույն իրավունքները չունի, ինչ բոլորը:

Եվ այս ճշմարտությունը չեն ուզում ընդունել առնվազն հրապարակավ և շարունակում են թաքնվել քաղաքական նպատակահարմարության ու անկարևոր մանդատների հետևում, իսկ մարդիկ շարունակում են սպանվել ու կրել բազմաթիվ զրկանքներ: Եզրահանգում՝ ինչպես միշտ, «եղունգ ունես, գլուխդ քորիր»,- ասվում է գրառման մեջ։

ՄԱԿ-ի և ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչները հրապարակումներ են արել Ադրբեջանում զոհերի մասին՝ չխոսելով Արցախում խաղաղ բնակչության թվում զոհերից։ Հոկտեմբերի 15-ին ՀՀ-ում ՄԱԿ մշտական համակարգող Շոմբի Շարփը գրել է, որ «ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակը վշտացած է Գեղարքունիքում 14-ամյա տղայի ծանր վիրավորման դեպքով»։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---