Արցախում ադրբեջանցի ռազմագերուն վիրահատել են16 հոկտեմբերի 2020 - 14:00 AMT PanARMENIAN.Net - Արցախում ադրբեջանցի ռազմագերուն վիրահատել են, փոխանցում է Infoteka24-ը։ Աղբյուրը նաև կարճ տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, որ ռազմագերին հիվանդանոցում է, վիրահատված է նրա ոտքը։ Հոկտեմբերի 15-ին ադրբեջանական մամուլում ու սոցցանցերում տեսանյութ տարածվեց, որտեղ Ադրբեջանի բանակի զինվորները գնդակահարում էին հայ ռազմագերիներին։ Ավելի ուշ տեսանյութերն ադբեջանական լրատվամիջոցներից ջնջվեցին։ Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը՝ անդրադառնալով տեսանյութին, հայտարարել էր, որ այն Ադրբեջանի կողմից պատերազմական հանցագործության հերթական ապացույցն է: Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։
Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | RSF. ՀՀ-ն բարելավել է դիրքը «Մամուլի ազատության ինդեքսում»՝ զբաղեցնելով 43-րդ հորիզոնականը Դա լավագույն ցուցանիշն է տարածաշրջանում Կիրանցի ճանապարհից վրանները հանել են, բայց գյուղի մուտքերը դեռ փակ են՝ բնակիչներին անձնագրով են ներս թողնում «Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Ուկրաինայի ԱԳ նախարար․ Միրզոյանի հետ պայմանավորվել ենք քաղաքական խորհրդակցություններ անցկացնել Նա նաև ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատման մասին համաձայնությունը Բաքվում ԵՄ դեսպան․ ԶԼՄ-ների ազատության իրավիճակն Ադրբեջանում մտահոգիչ է Նա նաև ափսոսանք է հայտնել վերջին շրջանում լրագրողների կալանավորումների վերաբերյալ |