Բրիտանահայերը BBC-ի շենքի դիմաց ցույց են արել![]() 17 հոկտեմբերի 2020 - 15:15 AMT PanARMENIAN.Net - Աշխարհով մեկ շարունակվում են թուրք-ադրբեջանական ագրեսիայի դեմ սփյուռքահայերի բողոքի ակցիաները։ Հոկտեմբերի 17-ին բրիտանահայերը բողոքի խաղաղ ցույց են անցկացրել Լոնդոնում գտնվող BBC-ի գրասենյակի դիմաց։ Նրանք աշխարհի ուշադրություն են հրավիրում Արցախի գոյամարտի, անկախության ճանաչման և խաղաղ բնակչության հանդեպ կատարվող հանցագործությունների նկատմամբ, պահանջում են դեպքերի արդար լուսաբանում։
Սեպտեմբերի 27-ից աշխարհում հայկական Սփյուռքի ներկայացուցիչները տարբեր ակցիաներ են իրականացրել, փակել միջպետական ճանապարհներ, ցույցեր արել հեղինակավոր լրատվամիջոցների խմբագրությունների առջև, այդ թվում՝ CNN-ի, CBS-ի։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |