Մոսվայում Իրանի դեսպան․ ԼՂ հարցում ողջունում ենք կոմպրոմիսի տանող բոլոր նախաձեռնությունները

Մոսվայում Իրանի դեսպան․ ԼՂ հարցում ողջունում ենք կոմպրոմիսի տանող բոլոր նախաձեռնությունները

PanARMENIAN.Net - Իրանը ողջունում է բոլոր այն նախաձեռնությունները, որոնք կհանգեցնեն Լեռնային Ղարաբաղի հակամարտող երկրների միջև կոմպրոմիսին։ Այս մասին, «Ինտերֆաքսի» փոխանցմամբ, հայտարարել է Ռուսաստանում Իրանի դեսպան Ղազեմ Ջալալին` նշելով, որ պատերազմից կարող են տուժել ոչ միայն հակամարտող կողմերի, այլև տարածաշրջանի բոլոր ժողովուրդները։

Նա, մասնավորապես, ողջունել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունները։

Ջալալիի խոսքով՝ իրավիճակի կարգավորման մի քանի տարբերակ կա․ որոշներն ասում են, որ տեղին կլիներ Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի՝ որպես երաշխավոր երկրների միջնորդության ձևաչափը՝ Աստանայի օրինակով։ Քննարկվում է նաև Իրանի և Թուրքիայի հետ համատեղությամբ Մինսկի խմբի ձևաչափը։ Ըստ դեսպանի՝ այս և այլ առաջարկներն ուսումնասիրման ենթակա են, սակայն դրանք պետք է լինեն էֆեկտիվ։ Իսկ Իրանը՝ պահպանելով չեզոք դիրքը, ակտիվ աշխատում է Հայաստանի և Ադրբեջանի համապատասխան ներկայացուցիչների հետ։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---