Ադրբեջանը հրապարակել է Մարտակերտի հոսպիտալին հարվածելու կադրերը

Ադրբեջանը հրապարակել է Մարտակերտի հոսպիտալին հարվածելու կադրերը

PanARMENIAN.Net - Ադրբեջանը տեսանյութ է հրապարակել, որում երևում է՝ ինչպես է հոկտեմբերի 14-ին ադրբեջանական զինված ուժերը դիտավորյալ հարվածում Արցախի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված հոսպիտալին։

«Ինչքան վայրագ պիտի լինես, տիկին Մեհրիբան, որ խոցես ռազմական հոսպիտալը և այնուհետև պաշտոնապես հրապարակես որպես ռազմամթերքի պահեստի ոչնչացում»,- գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Հայտարարված հումանիտար հրադադարի ժամանակ Մարտակերտի թիրախավորված հոսպիտալում բուժվում էին նաև քաղաքացիական անձինք։ Առհասարակ հիվանդանոցները և քաղաքացիական ենթակառուցվածքներ թիրախավորելը ռազմական հանցագործություններ են։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---