Փաշինյանն ու Ալիևը պատրաստ են մեկնել Մոսկվա՝ հանդիպելու![]() 19 հոկտեմբերի 2020 - 18:35 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստակամություն է հայտնել մեկնել Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվա՝ Լեռնային Ղարաբաղի հարցով ադրբեջանական կողմի հետ հանդիպումներ ունենալու և բանակցելու։ Անձամբ Մոսկվա գնալու և կարգավորման ճանապարհներ գտնելու համար հանդիպումներ ունենալու պատրաստակամություն է հայտնել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Փաշինյանը ՏԱՍՍ-ին հարցազրույցում նշել է. «Մեր դիրքորոշմամբ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով: Եվ ես պատրաստ եմ բոլոր անհրաժեշտ ջանքերը ներդնել նման արդյունքի հասնելու համար, այդ թվում՝ գնալ, հանդիպել, զրուցել: Բայց մենք բոլորս պետք է հասկանանք, որ կարգավորումը պետք է հիմնվի կոմպրոմիսի հիման վրա, ոչ թե կողմերից մեկի կոպիտուալացիայի»: Ըստ Ալիևի՝ ադրբեջանական կողմը պատրաստ է «հանդիպել Մոսկվայում, ցանկացած այլ վայրում՝ վերջ դնելու հակամարտությանն ու խնդրի լուծման ուղիներ գտնելու»: Ըստ նրա՝ Բաքվում «պատրաստ են ցանկացած կոնտակտների»: Այնուամենայնիվ, Ալիևը բազմաթիվ նախապայմաններ է նշել՝ բանակցությունների անցնելուց առաջ: Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |