Չոմսկի և մտավորականներ․ Ադրբեջանը մաքրում է պատմականորեն հայերին պատկանող Արցախն էթնիկ հայությունից

Չոմսկի և մտավորականներ․ Ադրբեջանը մաքրում է պատմականորեն հայերին պատկանող Արցախն էթնիկ հայությունից

PanARMENIAN.Net - Աշխարհի մի շարք հայտնի մտավորականներ և գիտնականներ բաց նամակ են գրել՝ կրակի դադարեցման և խաղաղության հաստատման կոչ անելով, որպեսզի այդպիսով վերջ տրվի սեպտեմբերի 27-ից Արցախում կատարվող արյունահեղությանը, մարդկային և մշակութային կոտորածին։

Նամակը, որը հրապարավել է Los Angeles Review of Books-ում, ստորագրել են լեզվաբան, փիլիսոփա, պատմաբան, քարոզչության մասնագետ Նոամ Չոմսկին, հնդիկ գիտնական, գրականության տեսաբան Գայաթրի Չակրավորթի Սպիվակը, գրողներ Թարիք Ալին և Վիգեն Բերբերյանը, հոգեբան, վերլուծաբան Ջուդիթ Հերմանը, փիլիսոփաներ Քորնել Վեսթը և Սեյլա Բենհաբիբը։

Խումբը կոչ է անում պնդել հրադադարի խիստ պահպանման և հայերի փոքրամասնության ինքնորոշման իրավունքի պաշտպանության հարցերում։

Նշվում է, որ այս զանգվածային ոչնչացումը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ծավալապաշտական և բռնակցային տարածքային քաղաքականության մասն է՝ տարածաշրջանում օսմանատիպ ուժը վերականգնելու նպատակով։

Ըստ մտավորականների՝ կոմպրոմիսն ավելի մոտ կլիներ, եթե Ադրբեջանն ունենար ավելի բաց կառավարման համակարգ, քան Թուրքիայինն է, ներքին զսպման և հակակշռող լծակներով։

«Այս պահին մենք հասկանում ենք, որ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանը մաքրում է պատմականորեն հայկական Արցախն այնտեղ ապրող էթնիկ հայությունից»,- ասվում է նամակում։

Նամակում բարձրաձայնվում է նաև Ադրբեջանի կողմից կռվող սիրիացի վարձկանների, ինչպես նաև առաջնագիծ մղվող՝ Ադրբեջանում ապրող ազգային փոքրամասնությունների մասին։

Ստորագրյալները մատնանշում են, որ Ադրբեջանը թիրախավորում է նաև հնագիտական վայրեր, օրինակ՝ հայկական հնագույն Տիգրանակերտ քաղաքը:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

Կարդացեք նաև՝ Չոմսկի․ Էրդողանն ուզում է Օսմանյան խալիֆայություն ստեղծել

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---