Բուայեն Ֆրանսիայի սենատ կներկայացնի ԼՂ անկախությունը ճանաչելու օրինագիծը![]() 20 հոկտեմբերի 2020 - 17:51 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Վալերի Բուայեն Սենատ է ներկայացնելու Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու նախագիծ։ Նա թվիթերյան իր էջում գրել է, որ Ադրբեջանի դեմ Լեռնային Ղարաբաղի դիմակայումը նշանակում է նաև պայքարել թուրքական իսլամիզմի Եվրոպա ներթափանցման դեմ։ Պատգամավորը հայտնել է, որ Սենատ է ներկայացնելու Լեռնային Ղարաբաղի ճանաչման և թուրք-ադրբեջանական գործողությունները դատապարտող օրինագիծ։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |