Մնացականյանի աշխատանքային այցն ԱՄՆ մեկնարկել է

Մնացականյանի աշխատանքային այցն ԱՄՆ մեկնարկել է

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի աշխատանքային այցն ԱՄՆ մեկնարկել է: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկարել է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։

«Նախարար Մնացականյանը հանդիպում է անցկացնում ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական և Եվրասիական հարցերով տեղակալ Ֆիլիպ Ռիքերի հետ»,-ասվում է գրառման մեջ:

Հոկտեմբերի 23-ին Վաշինգտոնում նախատեսված է Զոհրաբ Մնացականյանի հանդիպումն ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի, ինչպես նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ։ Պոմպեոն հանդիպում կունենա նաև Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։

Ավելի վաղ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը հայտարարել է, որ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հույս է հայտնել հոկտեմբերի 23-ին Վաշինգտոնում ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ առանձին հանդիպումներից հետո նոր զինադադար հաստատելու հնարավորության մասին։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---