$350,000 Կանադայից՝ Արցախի ժողովրդին23 հոկտեմբերի 2020 - 13:42 AMT PanARMENIAN.Net - Կանադան $350,000 կփոխանցի Արցախի ժողովրդին հումանիտար օգնության համար, հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Ֆրանսուա Ֆիլիպ-Շամպանը։ «Մենք մշտական կապի մեջ ենք Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ և շարունակում ենք ԼՂ-ում հրադադարի ռեժիմի պահպանման կոչ անել։ Կարմիր խաչի միջազգային կազմակերպության միջոցով $350,000 կհատկացնենք՝ հումանիտար նպատակներով»,- թվիթերյան իր էջում գրել է Կանադայի ԱԳ նախարարը։ Նա նաև կոչ է արել երրորդ կողմերին չմիջամտել հակամարտությանը՝ հույս հայտնելով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերով վերիֆիկացիոն մեխանիզմներ կներդրվեն: Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Հումանիտար նպատակներով նվիրատվությունները կարելի է կատարել «Հայաստան» հիմնադրամի կայքում, ինչպես նաև փոխանցումներ կատարելով Կենտրոնական բանկի հատուկ հաշվեհամարներին (դրամով, դոլարով, ռուբլիով, եվրոյով): Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Պապոյան. ՌԴ դեմ ԵՄ պատժամիջոցները բացասաբար են ազդում ՀՀ տնտեսության վրա Օրինակ` խոսքը պղնձի հանքաքարի կամ ալյումինե փայլաթիթեղի արտահանման մասին է Շվեյցարիան Մարդասիրական կորպուսիր մասնագետների կգործուղի Լոռի ու Տավուշ Նրանք իրականացնելու են կամուրջների և այլ ենթակառուցվածքների ամրության գնահատում Սուրենյան․ Հունիսը ևս տեղումնառատ կլինի՝ հունիսի 7–ից Սև ծովից ցիկլոն կներթափանցի Նա նշել է, որ առատ տեղումներ կլինեն, բայց ոչ այն հաճախականությամբ ու ինտենսիվությամբ, ինչ մայիսին Ovio-ն ՀՀ հզորագույն Տվյալների մշակման կենտրոնի կիբերանվտանգությանն ուղղված լուծումներ է ներկայացրել CyberGEN 2024-ում Համաժողովը մասնակիցների թվով ամենախոշոր միջոցառումն է Հայաստանում |