Ադրբեջանը գրադով հարվածել է Քարեգահ-Բերձոր ճանապարհին, Մարտակերտը ռմբակոծվում է

Ադրբեջանը գրադով հարվածել է Քարեգահ-Բերձոր ճանապարհին, Մարտակերտը ռմբակոծվում է

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 23-ի երեկոյի դրությամբ ադրբեջանական ուժերը ռմբակոծում են Մարտակերտը։ Քաղաքի վրա կիրառվում է ռազմական ավիացիա:

Հոկտեմբերի 23-ի կեսօրին` ժամը 14։20-ի սահմաններում, թշնամին գրադ կայանքից հրթիռակոծել է Քաշաթաղի շրջանի Քարեգահ համայնքի տարածքը, այնուհետև Քարեգահ-Բերձոր ճանապարհահատվածը, հաղորդում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

«Նյութական վնասներից բացի` խաղաղ բնակչության շրջանում տուժածներ չկան»,-ասվում է հաղորդագրության մեջ՝ հավելելով, ռազմական որևէ օբյեկտ այդ տարածքում չկա։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---