Ադրբեջանցի գերի. Ուղարկել էին Թալիշը գրավելու, գրեթե ոչ մեկին չէի ճանաչում` այլ լեզվով էին խոսում24 հոկտեմբերի 2020 - 11:17 AMT PanARMENIAN.Net - Հայկական կողմում գտնվող ադրբեջանցի ռազմագերի Նուրադդին Յոլչիև Բախտիյարօղլուն Եվլախի շրջանի Մարչիլլի գյուղից է։ Նա պատմել է, թե ինչպես է գերեվարվել և ինչպես են իրեն վերաբերվում Հայաստանում։ Հոկտեմբերի 16-ին պարզ դարձավ, որ հայկական կողմի ձեռքում է Նուրադին Յոլչիևը, և հայ բժիշկները նրա կյանքը փրկել են։ «Մեզ ուղարկել են գրավելու Թալիշ գյուղը, ծանր մարտեր էին, փոխհրաձգության ժամանակ վիրավորվել եմ, ինձ հետ շատերն են վիրավորվել, ոտքս, ձեռքս չէի զգում, օգնություն եմ խնդրել զինվորներից ու հրամանատարներից»,- նշել է զինծառայողը` ավելացնելով, որ իրեն չեն հանել մարտի դաշտից։
«Համարյա ոչ մեկին չէի ճանաչում, մեր խմբի անդամների հիմնական մասն ազգությամբ ադրբեջանցիներ չէին, այլ լեզվով էին խոսում։ Մի օր մնացել եմ ձորում, որից հետո հայ զինվորները եկել ու տարել են ինձ իրենց տեղակայման վայրը, ապա շտապ օգնության մեքենայով բերել հիվանդանոց, որևէ ճնշում չի եղել, իմ նկատմամբ դրսևորվել է լավ վերաբերմունք։ Մոտ 20 օր է հիվանդանոցում եմ, առաջին օրերին ցավեր ունեի, հիմա բժիշկների շնորհիվ լավանում եմ։ Բժիշկները, անձնակազմը լավ են վերաբերվում»- պատմել է Բախտիյարօղլուն` նշելով, որ շատ գոհ է նաև սննդից։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Օվերչուկը՝ ԵԱՏՄ նիստին Փաշինյանի մասնակցության մասին․ Սպասում ենք ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովը կայանալու է մայիսի 8–ին Բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 29 մասնակից, որից 17–ը՝ Երևանում Վեդիում բերման է ենթարկվել Լևոն Քոչարյանը |