Կոնգրեսական Շիֆն ԱՄՆ-ին կոչ է արել ճանաչել Արցախի անկախությունը

Կոնգրեսական Շիֆն ԱՄՆ-ին կոչ է արել ճանաչել Արցախի անկախությունը

PanARMENIAN.Net - ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը Միացյալ Նահանգներին կոչ է արել ճանաչել Արցախի անկախությունը։ Նա անդրադարձել է Արցախի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած պատերազմին, որն ուղեկցվում է խաղաղ բնակչությանը, եկեղեցիները ռմբակոծելով և պատերազմական հանցագործություններով։

«Ես պաշտոնապես կոչ եմ անում ԱՄՆ-ին ճանաչել Արցախի անկախությունը։ Մենք չենք կարող պատմությանը թույլ տալ կրկնվել։ ԱՄՆ-ն, Մինսկի խումբը և միջազգային հանրությունը պետք է հստակեցնեն, որ նրանք [Ադրբեջանը և Թուրքիան-խմբ․] չեն հաջողելու իրենց նպատակներում։ (Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահներ) Ալիևը և Էրդողանը պետք է հասկանան՝ եթե շարունակեն պատերազմը, հետևանքներ կլինեն, ԱՄՆ-ն անտարբեր չի մնա։ Ես կանգնած եմ Հայաստանի, կանգնած եմ Արցախի կողքին»,- գրել է նա։

Նախկինում նա ևս անդրադարձել էր այս թեմային՝ նշելով, որ ԱՄՆ-ն պետք է Ադրբեջանին և Թուրքիային հասկացնի, որ եթե նրանք շարունակեն բռնություն գործադրել, ապա պատրաստ է Արցախի Հանրապետությունն անկախ ճանաչել։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

Photo. Getty Images
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---