ՊՆ․ Ադրբեջանցի գերուն վիրահատել են, վիճակը կայուն ծանր է

ՊՆ․ Ադրբեջանցի գերուն վիրահատել են, վիճակը կայուն ծանր է

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 23-ին հարավային ուղղությամբ հակառակորդի հարձակումը հետ մղելիս գերեվարված ադրբեջանցի զինծառայողի վիրահատությունը բարեհաջող է անցել: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Նա այժմ գտնվում է բժիշկների վերահսկողության տակ, վիճակը գնահատվում է կայուն ծանր»,-ասվում է գրառման մեջ:

Ադրբեջանցի զինծառայող գերեվարվել էր հոկտեմբերի 23-ին հարավային ուղղությամբ հայկական ուժերի հաջող գործողության արդյունքում, երբ ոչնչացվել էր հակառակորդի հատուկ նշանակության խոշոր ստորաբաժանում, 9 միավոր տեխնիկա, իսկ մի քանիսը` առգրավվել:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---