Հայերը փակել են Իսպանիա-Ֆրանսիա մայրուղին

Հայերը փակել են Իսպանիա-Ֆրանսիա մայրուղին

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 24-ի առավոտից հայերը փակել են Իսպանիան Ֆրանսիային կապող մայրուղին։ Նրանք կոչ են անում Իսպանիային ճանաչել Արցախի անկախությունը։

Ակցիան իրականացնողների ձեռքերին Հայաստանի և Արցախի դրոշներ են։ Նրանք վանկարկում են «Հայաստան», «Էրդողան տեռորիստ»։

Ավելի վաղ Կատալոնիայի խորհրդարանը հոկտեմբերի 21-ին ընդունած հայտարարությամբ կոչ է արել վերջ դնել ռազմական գործողություններին Լեռնային Ղարաբաղում, դատապարտել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից քաղաքացիական բնակչության վրա հարձակումները:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---