Մել Գիբսոն. Աղոթում եմ հայերի և ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման համար![]() 26 հոկտեմբերի 2020 - 13:30 AMT PanARMENIAN.Net - Ամերիկացի հայտնի դերասան Մել Գիբսոնն աղոթում է հայ ժողովրդի և ընդհանուր առմամբ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար, գրում է RTVI-ը։ «Խորը վշտով իմացա Արցախում հակամարտության սրման մասին։ Ես այստեղ շատ հայ ընկերներ ունեմ՝ նրանք պատմում են իրենց տառապանքների, մտերիմներին կորցնելու մասին։ Շատ եմ հարգում տոկուն և մեծահոգի հայ ժողովրդին, որը հսկայական դժվարությունների միջով է անցել։ Այդ մարդկանց ունակությունները, ինչպես գիտենք, անսահման են։ Ես աղոթում եմ, որ խաղաղ լուծում գտնվի, որ մեծ տերությունները միջամտեն և ճանաչեն ստեղծված իրավիճակը։ Հուսով եմ՝ խաղաղություն կհաստատվի։ Բարեկամներ, ուժեղ եղեք, շարունակեք ձեր գործը, օրհնի ձեզ Աստված»,- ասել է նա։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |