ՊԲ-ն ադրբեջանական IAI Harop ԱԹՍ է խոցել

ՊԲ-ն ադրբեջանական IAI Harop ԱԹՍ է խոցել

PanARMENIAN.Net - Արցախի պաշտպանության բանակը խոցել է հակառակորդի՝ հարվածային-հետախուզական IAI Harop իսրայելական արտադրության անօդաչու թռչող սարք, փոխանցում է Karabakh Records Telegram-ալիքը։

Տելեգրամյան մեկ այլ ալիք՝ Re:public Of Artsakh-ը, կադրեր է հրապարակել խոցված ԱԹՍ-ից։

Ադրբեջանական բանակն արցախյան ճակատում կիրառում է հիմնականում թուրքական ու իսրայելկան արտադրության ԱԹՍ-ներ։

Իսրայելի կողմից ադրբեջանական բանակին զենքի վաճառքի պատճառով այդ երկրում ՀՀ դեսպան Արմեն Սմբատյանը հետ է կանչվել խորհրդակցությունների, նույն պատճառով Իսրայլեի հայ համայնքը զանգվածային մի քանի բողոքի ակցիա է իրականացրել։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---