Պուտինը Էրդողանի հետ զրույցում խորը մտահոգություն է հայտնել ԼՂ-ում ահաբեկիչների ներգրավվածության շուրջ27 հոկտեմբերի 2020 - 23:54 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ զրույցում խորը մտահոգություն է հայտնել ԼՂ բախումներում Մերձավոր Արևելքից ահաբեկիչների ներգրավվածության աճող ծավալների մասին։ Պուտինը տեղեկացրել է նաև Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության հետ կապի, ճգնաժամի դեէսկալացիայի և շուտափույթ խաղաղության հասնելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին։ Նշվում է, որ նախագահները քննարկել են նաև Սիրիայում և Լիբիայում տիրող իրավիճակը, այդ հակամարտությունների կարգավորումը։ Թուրքիան, Ադրբեջանից բացի, վարձկան ահաբեկիչների է տեղափոխում նաև Լիբիա, լարում իրավիճակը Սիրիայում։ Անկարայի նախաձեռնությամբ Լեռնային Ղարաբաղի մարտերին մասնակցելու համար Ադրբեջան են տեղափոխվում հազարավոր սիրիացի ահաբեկիչ-զինյալներ, ինչի մասին վկայում են ինչպես զինյալները, նրանց տեսանյութերը, այնպես էլ առանձին երկրների տվյալները, այդ թվում՝ ռուսական հետախուզությունը։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են գյուղերի միջև ԽՍՀՄ ժամանակներում եղած սահմանները Նշվում է, որ Ադրբեջանի սահմանապահներն ավելի են մոտենալու Կիրանցին և Ոսկեպարին, «բայց նրանց բաժանելու է սահմանազատված պետական սահման» Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմաթիի 1991թ. հռչակագրով |