Իտալական Պալերմոն ճանաչել է Արցախի անկախությունը

Իտալական Պալերմոն ճանաչել է Արցախի անկախությունը

PanARMENIAN.Net - Իտալական Պալերմոյի քաղաքային խորհուրդը հոկտեմբերի 28-ին միաձայն ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը: Այդ մասին տեղեկացնում է Իտալիայում ՀՀ դեսպանությունը։

«Շնորհակալություն, Պալերմո, արժեքների կողքին լինելու համար»,- ասվում է գրառման մեջ:

Ավելի վաղ Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչել էի Իտալիայի Չերքիարա դի Կալաբրիա և Միլան քաղաքները։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---