Հարությունյան․ Թշնամին Շուշիից առավելագույնը 5 կմ հեռավորությամբ է, պիտի կռվենք29 հոկտեմբերի 2020 - 19:47 AMT PanARMENIAN.Net - Թշնամին գտնվում է Շուշիից առավելագույնը 5 կմ հեռավորության վրա, նրա նպատակը քաղաքին տիրանալն է, իսկ մենք պետք է մասնակցենք Շուշիի պաշտպանությանը, հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։ «Թշնամու գերնպատակն է տիրանալ Շուշիին։ Ինչպես ասում են, ով տիրում է Շուշիին, տիրում է Արցախին։ Եվ ուզում եմ, որ գիտակցենք այս պահը, գիտակցենք և ոչ միայն լոկ խոսքերով, այլ անմիջական մասնակցենք Շուշիի պաշտպանությանը»,- ասել է Արցախի նախագահը՝ հավելելով, որ պետք է կռվել ու պատժել թշնամուն՝ ժամ առաջ Արցախ հասնելով։ Նրա խոսքով՝ պետք է բեկում մտցնել ճակատում ու պատժել թշնամուն Շուշիի դարպասին։ «Այժմ նրանք սպառնում են մեր հայրենիքին ու գոյությանը ոչ միայն ամբողջ առաջնագծի երկայնքով, այլև լրջագույն ռազմական ռեսուրս են ներդրել Շուշիի ուղղությամբ՝ նպատակ ունենալով ամեն գնով տիրել հայոց հպարտ բերդաքաղաքին»,- ֆեյսբուքյան իր էջում հավելել է ԱՀ նախագահը։
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Օվերչուկը՝ ԵԱՏՄ նիստին Փաշինյանի մասնակցության մասին․ Սպասում ենք ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովը կայանալու է մայիսի 8–ին Բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 29 մասնակից, որից 17–ը՝ Երևանում Վեդիում բերման է ենթարկվել Լևոն Քոչարյանը |