Կամավորականների ջոկատի հրամանատար Բարսեղյանը՝ Արցախի հերոս

Կամավորականների ջոկատի հրամանատար Բարսեղյանը՝ Արցախի հերոս

PanARMENIAN.Net - Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով կամավորականների ջոկատի հրամանատար Սուրեն Բարսեղյանին շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում:

Կոչումը շնորհվել է հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախին մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար։

Բարսեղյանի տեղակալներ Արայիկ Գալստյանին և Անդրանիկ Մկրտչյանին շնորհվել է «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշան:

Նա աշխարհազորային կամավորական ջոկատով սեպտեմբերի 29-ից մարտական դիրքերում է: Արայիկ Հարությունյանի խոսքով՝ Երևանում կազմավորված ջոկատը՝ հրամանատարի գլխավորությամբ հերոսական բազմաթիվ ռազմագործողությունների հեղինակ է դարձել` հետ մղելով թշնամուն և պատճառելով նրան մեծաքանակ կորուստներ: Ջոկատի անդամներից շատերը ևս ներկայացված են պարգևատրման:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---