ՌԴ ԱԳՆ․ Եթե ռազմական գործողությունները տեղափոխվեն ՀՀ տարածք, անհրաժեշտ օժանդակություն կտրամադրենք31 հոկտեմբերի 2020 - 13:01 AMT PanARMENIAN.Net - Պայմանավորվածությունների շրջանակում Ռուսաստանը Հայաստանին կտրամադրի անհրաժեշտ բոլոր օժանդակությունները, եթե ռազմական բախումները տեղափոխվեն անմիջապես ՀՀ տարածք, փոխանցում են ՌԴ արտաքին գործերի նախարարությունից: Հոկտեմբերի 31-ին , հաշվի առնելով մարտական գործողությունների ՀՀ սահմանին մոտենալու, Հայաստանի տարածքի նկատմամբ արդեն իսկ տեղի ունեցած ոտնձգությունների փաստերը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին` սկսելու անհապաղ խորհրդակցություններ՝ սահմանելու աջակցության տեսակները և չափը։ ՌԴ ԱԳՆ-ից նշել են, որ վերահաստատում են իրենց հավատարմությունը Հայաստանի հանդեպ ունեցած դաշնակցային պարտավորություններին, այդ թվում 1997թ. օգոստոսի 29-ի «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ աջակցության մասին» պայմանագրից բխող պարտավորություններին։ Այդ պայմանագրի մի շարք հոդվածներ ենթադրում են կոնկրետ գործողություններ՝ զինված հարձակման վտանգի կամ միմյանց տարածքի դեմ ագրեսիայի դեպքում։ ՌԴ ԱԳՆ-ից ևս մեկ անգամ կոչ են արել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում պահպանել հոկտեմբերի 10-ին ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունը։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում Ռուբեն Վարդանյանի ուղերձը «Ավրորային»․ Ավելի, քան երբևէ, համոզված եմ` արժեքներն ու սկզբունքներն ավելի կարևոր են, քան նույնիսկ կյանքը «Արցախ տեղափոխվելու որոշումս կայացրեցի «Ավրորա»-ի հերոսների շնորհիվ»,–նշել է նաև Բաքվի բանտից ուղարկված ուղերձում |